հայերենի տեքստը ստորև ն է գտնվում
Dear artists, storytellers, musicians and performers,
HAYP Pop Up Gallery will be back in Gyumri this fall, from November 18 to 28. Our project “New Illuminations” has three different components: interviews (on-going), a workshop (nov 5-8), and an exhibition (nov 18-28).
We are a pop-up gallery, which means the gallery space will only be open for 10 days (after that, we will be gone… until our next project). We believe that performance art allows people to engage with the visual arts in new and exciting ways. That’s why we want to host events during the exhibit, and we want you to be involved!
If you have a cool concept, it’s your turn to shine!
ABOUT THE EXHIBIT:
The exhibition will take place in Gyumri from Friday, November 18 to Monday, November 28 and will showcase artist books made during the workshop, as well as artworks from artists Nairi Khatchadourian (Paris, France), Dana Walrath (NY, USA), and Marsha Odabashian (Boston,USA). The works of art explore the book as medium– whether a scroll, a loose-leaf book, a bound book, or a manuscript- and how women’s narratives provide a unique lens for the world. Women have traditionally passed down stories through song, storytelling, writing, cooking, painting, and in many other ways. Join us in this story sharing adventure- we are open to all ideas! And although the workshop and exhibit focus on women’s experience, the events are open to all (that’s right men, get involved!). Our overarching theme is about cultural preservation, and how storytelling both preserves and passes on our history and tradition.
Date:
Your performance should take place one evening between November 19 and November 28. We’re especially looking for events to take place during the week (Monday, November 21 to Thursday, November 24).
Type of performance:
Dance, theater, music, poetry reading, workshop… We’re open to different formats! Here are some examples of events we’ve done in the past: (un)authorized, a dance performance for Lips of Pride (HAYP 6.0, April 2016), Aerial dance by Marcela Perez (June 2016), Live Mural Painting for ANKAPital (HAYP 2.0, April 2015), a poetry slam (xosqi slam) for ENTER THROUGH THE SMOKESHOP (HAYP5.0, nov 2015) etc.
Themes:
Your performance should be related to the themes of our exhibit, so it can include topics related to women’s empowerment, cultural preservation, storytelling, and anything related to books and manuscripts.
Apply now!
If you want to be involved, send an email outlining your project to hayp (info.hayp@gmail.com), or contact us on Facebook (HAYP Pop Up Gallery)! In your message, make sure to include:
- A description of your concept/ idea
- How many people will be involved
- Your needs: stage size, props, lighting
Have questions? Call us at (099.741.626).
Կոչ մասնակիցներին
Հարգելի արվեստագետներ, պատմություններով կիսվողներ, երաժիշտներ և ստեղծագործողներ,
ՀԱՅՓ Փոփ-ափ պատկերասրահը վերադառնում է Գյումրի այս աշնանը՝ նոյեմբերի 18-ից 28-ը: Մեր «Նոր պատկերազարդումներ» նախագիծը բաղկացած է երեք տարբեր փուլերից՝ հարցազրույցներ (ընթացիկ), դասընթաց (նոյ. 5-8) և ցուցահանդես (նոյ. 18-28):
Մենք շարժական պատկերասրահ ենք, ինչը նշանակում է, որ պատկերասրահը բաց կլինի միայն 10 օր (դրանից հետո մենք կհեռանանք… մինչև հաջորդ նախագիծը): Մենք հավատում ենք, որ կատարողական արվեստը թույլ է տալիս մարդկանց զբաղվել տեսողական արվեստով՝ նոր ու հետաքրքիր ձևով: Ահա թե ինչու ենք մենք հյուրընկալում միջոցառումներ ցուցահանդեսի ընթացքում և ցանկանում, որ դուք ներգրավված լինեք:
Եթե դուք ունեք յուրօրինակ հայեցակարգ, ապա փայլելու ձե՛ր հերթն է:
Ցուցահանդեսի մասին.
Ցուցահանդեսը տեղի կունենա Գյումրիում, նոյեմբերի 18-ից (ուրբաթ) նոյեմբերի 28-ը (երկուշաբթի): Կներկայացվեն դասընթացի ընթացքում արվեստագետների կողմից պատրաստված գրքերը, ինչպես նաև արվեստագետներ Նաիրի Խաչատուրյանի (Փարիզ, Ֆրանսիա), Դանա Ուալրաֆի (Նյու Յորք, ԱՄՆ) և Մարշա Օդաբաշյանի (Բոստոն, ԱՄՆ) աշխատանքները:
Արվեստի ստեղծագործությունները բացահայտում են գիրքը որպես ոգեմիջնորդ – լինի դա պարուրաթուղթ, չամրացված թերթերով գիրք, ամրակարված գիրք թե ձեռագիր, և թե ինչպես են կանանց պատմությունները աշխարհը դիտելու յուրահատուկ տեսապակի ստեղծում։
Կանայք ավանդաբար փոխանցել են պատմությունները երգի, պատմություններ պատմելու, ստեղծագործելու, խոհարարության, գեղանկարչության և շատ այլ միջոցներով:
Միացեք այս պատմությունների արկածին, մենք բաց ենք յուրաքանչյուր գաղափարի համար: Ու թեև դասընթացի և ցուցահանդեսի կենտրոնում կանանց փորձն է, միջոցառումները բաց են բոլորի համար (այո, տղամարդիկ, մասնակցեք):
Մեր հիմնական թեման մշակույթի պահպանումն է, և թե ինչպես է պատմություններով կիսվելը պահպանում և փոխանցում մեր պատմությունն և ավանդույթները:
Ամսաթիվ
Ձեր միջոցառումը պետք է տեղի ունենա նոյեմբերի 19-ից նոյեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում ցանկացած երեկո: Մենք ակնկալում ենք միջոցառումներ հատկապես աշխատանքային շաբաթվա ընթացքում (նոյեմբերի 21-ից նոյեմբերի 24-ը):
Միջոցառման տեսակ
Պար, թատերական ներկայացում, երաժշտություն, պոեզիա, դասընթաց… Մենք բաց ենք տարբեր ձևաչափերի համար: Ահա մի քանի միջոցառումների օրինակներ, որ արել ենք անցյալում `(չ)լիազորված; պարային կատարում Հպարտաշուրթեր ցուցահանդեսի համար (ՀԱՅՓ 6.0, Ապրիլ 2016թ.), օդային պարային ներկայացում Մարսելա Պերեզի կատարմամբ (հունիս 2016 թ.), ԱՆԿԱՊիտալ ժամանակակից հավաքական ցուցահանդես (ՀԱՅՓ 2.0, ապրիլ 2015 թ.), խոսքի Slam (ՀԱՅՓ 5.0, նոյ 2015 թ.) և այլն:
Թեմաներ
Ձեր միջոցառումը պետք է կապված լինի մեր ցուցահանդեսի թեմաների հետ, ուստի այն կարող է ներառել թեմաներ կապված կանանց հզորացման, մշակութային արժեքների պահպանման, պատմություններով կիսվելու, և այն ամենի հետ, ինչը կապված է գրքերի ու ձեռագրերի հետ:
Դիմել հիմա`
Եթե ցանկանում եք մասնակցություն ունենալ, ապա անհրաժեշտ է նամակ ուղարկել info.hayp@gmail.com էլեկտրոնային հասցեին, ներկայացնելով ձեր նախագիծը, կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին՝ HAYP Pop Up Gallery: Համոզվեք, որ ձեր հաղորդագրությունը ներառում է`
- Ձեր հայեցակարգի / գաղափարի նկարագրությունը
- Քանի մարդ է ներգրավված
- Ձեր կարիքները՝ բեմի չափ, առարկաներ, լուսավորություն
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` 099-741-626: