
(scroll down for English)
«ՄՈՒՏՔԸ ՍԻԳԱՐԵՏԻ ԽԱՆՈՒԹԻՑ»
ՀԱՅՓ Փոփ Ափ Պատկերասրահը ներկայացնում է
ՍԱՄՎԵԼ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ Անձնական և Քաղաքական Պրոտեստի Ազդանշաններ շարքը
Նոյեմբեր 6-16, Misty Fumes, Թումանյան 18 (Նալբանդյան փողոցի հետ հատման մոտ), Երևան։ Մուտքն ազատ է
*Այս ցուցադրությունը չափահասների համար է նախատեսված։ Այն պարունակում է անպարկեշտ բառեր։
Սադրիչ, էքսցենտրիկ և խաղային, միշտ հակասական և երբեք ոչ անտարբեր։ Ահա այսպես ես կնկարագրեի Երևանում ծնված արվեստագետի՝ Սամվել «Սագա»Սաղաթելյանի աշխատանքները։
«ՄՈՒՏՔԸ ՍԻԳԱՐԵՏԻ ԽԱՆՈՒԹԻՑ» -ը ՀԱՅՓ Փոփ Ափ Պատկերասրահի հինգերորդ ցուցահանդեսն է, մեր վերջինը՝՝ 2015-ում (սպասեք ավելին հաջորդ տարի)։ Այն նաև մեր առաջին սոլո ցուցադրությունն է։ Ցուցադրություն բնութագրում է Սամ Սագայի գրաֆիկական աշխատանքները «Քաղաքական և անձնական բողոքի նշաններ» շարքից։ Երկու նմուշներ ցուցադրվեցին ՀԱՅՓ-ի՝ Աբովյան փողոցի տարածքում ապրիլին «ԱՆԿԱՊիտալ» խմբակային ցուցահանդեսի ժամանակ։ Ամբողջական շարքը ցուցադրվել էր առաջին անգամ Մայիս ամսին` Բեվերլի Հիլզի Գարբուշյան Ցուցասրահում։ Այն ստացավ մեծ ուշադրություն մամուլի կողմից։ Հիմա, առաջին անգամ Հայաստանում Սամվելի բողոքի նշանները, մի շարք նոր նմուշներով կցուցադրվեն ՀԱՅՓ Փոփ Ափ Պատկերասրահում։
Ազդանշանները հայերեն և անգլերեն արտահայտությունների գունեղ խառնուրդ են` գրաֆիկական-կոնստրուկտիվ ձևով արտահայտված։ Դրանք գրաֆիկորեն մինիմալիստականեն և գաղափարի տեսանկյունից՝ բարդ։ Դրանց ասելիքը համարձակ է, երբեմն՝ էրոտիկ, երբեմն էլ՝ քաղաքական։ Սամվելը պրովոկացիա է առաջացնում։
Ցուցադրությունը տեղի կունենա «Մառախլապատ գոլորշու» (Misty Fumes) կուլիսների հետևում, Երևանի գերժամանակակից (ամենաառաջին) էլեկտրոնային սիգարետների խանութում։ Տարածքը մտերմիկ է, վերացական և հատուկ հասուն հանդիսատեսի համար, պատշաճ մթնոլորտ` ստեղծարար ցուցադրության համար։ Ճաշակով ձևավորած ֆրանսիացի սեփականատեր Քրիստոֆ Մյուրիի կողմից՝ այս հիփսթեր խանութն ունի ուրբանիստական ոգի, որը համապատասխանում է Սամ Սագայի բանավեճայինաշխարհին, ում «բողոքը» մարտահրավեր է` նետված դեպի հանդիսատեսի հարմարավետության գոտի:
-Աննա Կ․ Գարգարյան, ՀԱՅՓ Փոփ Ափ Պատկերասրահ, ղեկավար և գեղարվեստական տնօրեն։
“ENTER THROUGH THE SMOKE SHOP”
HAYP Pop Up Gallery presents
Personal & Political Protest Signs by Samvel Saghatelian
Nov 6-16, Misty Fumes. Tumanyan 18 (near the intersection with Nalbandyan), Yerevan. Free admission.
*This exhibition is recommended for adult audiences, contains obscene language.
Provocative, eccentric, and playful- always controversial, never indifferent. This is how I would describe the work of Yerevan born artist, Samvel “Saga” Saghatelian.
“Enter Through The Smoke Shop” marks HAYP Pop Up Gallery’s fifth exhibition, our last of 2015 (more to come next year), and our first solo artist show. The exhibit features Sam Saga’s graphic work from a series called “Political and Personal Protest Signs”. Two examples were exhibited at HAYP’s Abovyan St. location back in April at the collective exhibit, “ANKAPital”. The full series was exhibited at the Garboushian Gallery in Beverly hills in May, and received outstanding acclaim by the press. Now, for the first time in Armenia, Samvel’s protest signs, along with several new editions, will be on view at HAYP Pop Up Gallery.
The signs take a playful formalistic approach to the contrasting forms of Latin and Armenian letters. They are graphically minimalistic and conceptually complex. Their message is bold: at times erotic and other times political. Samvel aims to provoke.
The exhibit will take place in the backroom of Misty Fumes, Yerevan’s very trendy (and very first) electronic cigarette shop. The space is intimate, discrete, and geared towards mature audiences, an appropriate environment for a suggestive exhibit. Beautifully designed by French owner Christophe Maury, this hipster shop has the urban feel that suits the polemic world of Sam Saga, whose “protests” challenge the viewer’s comfort zone more than anything else.
-Anna K. Gargarian, HAYP Pop Up Gallery, Curator & Creative Director.