Hayp 12: Voices & Choices

This slideshow requires JavaScript.

From June 29 until July 15, HAYP Pop Up Gallery invites audiences to explore “Voices and Choices: The (anti)aesthetics of political posters from Switzerland and Armenia”, an adaptation of the exhibition by the Museum für Gestaltung Zürich (Museum of Design Zurich) at 2 Republic Square.

Voices and Choices features 100 Swiss political posters from the past 100 years in dialogue with Armenian political posters from Independence until today. The exhibited works are copies and loans from the Museum of Design Zurich, the Sardarapat Museum, the Yerevan History Museum, in addition to contemporary political posters of Armenia courtesy of the artists. By engaging these various Collections, we aim to examine changes in public perception, political ideology, and citizen-participation in government as seen through the artistic lens of political posters and signage.

While the posters themselves are political, the exhibition focuses on the stylistic tools used by artists and parties in order to engage audiences. The technical skill of the posters is varied, ranging from professionally designed graphic layouts to “people’s posters” born from the streets where skill is secondary to the message. This distinction is particularly poignant when examining the difference between Swiss versus Armenian posters; where the former are born within an institutional system that engages the public voice through direct democracy, and the later are motivated from a desire to change the system itself through public protest. In either case, the visual tools employed by artists aim to connect emotionally with audiences in order to urge a reaction. Whether by making references to local mythologies or histories, exaggerating images of “the enemy”, or by creating comic style narratives, “Voices and Choices” deconstructs and compares the various visual codes of posters from the past century that is telling of the power of images, and ultimately citizens, to mobilize masses and influence government.

Opening Event:
Friday, June 29 at 18:30
music by Tiezerk Band
Swiss wine and light catering will be served

Location:
2 Republic Square (former Ministry of Foreign Affairs Building)
Yerevan, Armenia

Hours of Operation:
June 30 – July 15
open daily: 11:00 – 20:00

“Voices & Choices – The (anti)aesthetics of political posters from Switzerland and Armenia” is an adaptation of the exhibition by the Museum für Gestaltung Zürich (Museum of Design Zurich), “Stimmvolk-Volksstimme”, by HAYP Pop Up Gallery.

This project was brought to Armenia upon the initiative of the Embassy of Switzerland to the Republic of Armenia. Voices & Choices was made possible thanks to the partnership with the Sardarapat Museum and the Yerevan History Museum. Further, this exhibition enjoys the support of Pro Helvetia, the Arts Council of Switzerland, and the sponsorship of ArmSwissBank and Zvartnots International Airports.

 

***

Մեծագույն ուրախությամբ հրավիրում ենք ներկա գտնվելու Ցյուրիխի դիզայնի թանգարանի (Museum für Gestaltung Zürich) և ՀԱՅՓ փոփ-ափ պատկերասրահի (HAYP Pop Up Gallery) կողմից կազմակերպվող, «Ձայնաղբյուր. շվեյցարական և հայկական քաղաքական պաստառների (հակա)էսթետիկ կողմերը» խորագիրը կրող ցուցադրության շնորհանդեսին, որը տեղի կունենա ուրբաթ՝ հունիսի 29-ին, ժամը 18:30-ին, հասցեն՝ Հանրապետության Հրապարակ 2:

«Ձայնաղբյուր»-ի ընթացքում կցուցադրվեն վերջին 100 տարում Շվեյցարիայում լույս տեսած 100 քաղաքական պաստառ, ինչպես նաև անկախությունից մինչ օրս լույս տեսած հայկական քաղաքական պաստառներ: Ցուցադրվող գործերը կրկնօրինակներ և փոխառված բնօրինակներ են Ցյուրիխի դիզայնի թանգարանից, Սարդարապատի թանգարանից և Երևանի պատմության թանգարանից՝ ի լրումն նկարիչների կողմից մեծահոգաբար տրամադրված ժամանակակից հայկական քաղաքական պաստառների: Այս բազմապիսի հավաքածուները մեկտեղելով մենք նպատակ ունենք քաղաքական պաստառների և ցուցանակների միջոցով ուսումնասիրելու հանրային ընկալումների, քաղաքական գաղափարախոսության և կառավարմանը քաղաքացիների մասնակցության հետ կապված փոփոխությունները՝ գեղարվեստական դիտանկյունից:

Թեև պաստառներն ինքնին քաղաքական են, ցուցահանդեսը կենտրոնանում է արվեստագետների և առանձին խմբերի ներկայացուցիչների կողմից դիտողին կամ ունկնդրին գրավելու համար գործի դրվող ոճական արտահայտչամիջոցների վրա: Պաստառների ստեղծման տեխնիկական կողմը բազմազան է՝ արհեստավարժ դիզայնով գրաֆիկական պատկերներից մինչև «ժողովրդական պաստառներ», որոնք ծնվել են փողոցներում, և որոնց դեպքում կատարման հմտությունը տեղը զիջում է բովանդակությանը: Այս տարբերակումը հատկապես աչք է ծակում, երբ շվեյցարական պաստառները համեմատում ես հայկականների հետ. առաջինները ծնվել են ինստիտուցիոնալ այնպիսի համակարգում, որում հանրության ձայնը իրացվում է անմիջական ժողովրդավարության միջոցով, իսկ վերջինները բխում են հանրային բողոքի միջոցով համակարգը փոխելու ձգտումից: Երկու դեպքում էլ նկարիչների կողմից գործի դրված տեսողական հնարքները նպատակ ունեն հուզական մակարդակում կապ հաստատել դիտողների և ունկնդիրների հետ՝ ներգործությունն ապահովելու նպատակով: Տեղական առասպելներն ու պատմությունները հիշատակումով, «թշնամու կերպարների» չափազանցումներով կամ երգիծական ոճի բովանդակություն ստեղծելով «Ձայնաղբյուր»-ը մասնիկ առ մասնիկ համեմատում է անցյալ դարի պաստառների ամենատարբեր տեսողական գաղտնագրերը, ինչը վկայում է մարդկային զանգվածներին ոտքի հանելու և կառավարության վրա ներգործելու՝ պատկերների, վերջին հաշվով նաև՝ քաղաքացիների կարողությունը:

Բացման արարողություն
Ուրբաթ, 29-ը հունիսի, ժամը 18:30
Երաժշտությունը՝ «Տիեզերք» բենդի
Շվեյցարական գինու հյուրասիրություն և թեթև քեյթրինգ
Միջոցառումը կուղեկցվի հյուրասիրությամբ․ կմատուցվի շվեյցարական գինի

Վայրը՝
Հանրապետության Հրապարակ 2 (Արտաքին գործերի նախարարության նախկին շենք)
Երևան, Հայաստան

Աշխատանքային ժամերը
Հունիսի 30 – հուլիսի 15
Բաց է ամեն օր՝ ժամը 11:00 – 20:00

«Ձայնաղբյուր. շվեյցարական և հայաստանյան քաղաքական պաստառների (հակա)էսթետիկ կողմերը» խորագիրը կրող միջոցառումը Ցյուրիխի դիզայնի թանգարանի (Museum für Gestaltung Zürich), “Stimmvolk-Volksstimme” ցուցասրահի և ՀԱՅՓ փոփ-ափ պատկերասրահի (HAYP Pop Up Gallery) կողմից կազմակերպված ցուցադրության շնորհանդեսն է:

Նախագիծը Հայաստան է բերվել Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի դեսպանատան նախաձեռնությամբ։ Միջոցառման կազմակերպումը հնարավոր է դարձել Սարդարապատի թանգարանի և Երևանի պատմության թանգարանի հետ համագործակցության շնորհիվ։ Ինչպես նաև, ցուցահանդեսը կայանում է Շվեյցարիայի արվեստի խորհրդի (Prohelvetia), ArmSwissBank-ի և Զվարթնոց միջազգային օդանավակայանների հովանավորությամբ:

Voices_and_choices_cover copy

voices_and_choices_partners&sponsors