Call to Artists

Lips of Pride – a collective exhibit

coming soon, April 8 – 18

Currently accepting applications for participating artists (visual and performance) until Mon, February 29, 2016.

Mail to: info.hayp@gmail.com

հայերեն թարգմանությունը ստորեւ 

Background:

Generally speaking, Armenians are proud of their notoriously beautiful, intelligent and strong women. Women’s equal rights has a long history in Armenia, dating back to the 5th century B.C. and the Shahapivan code that gave women the right to own property and, in the case of widows, the right to remarry. Countless poems and folk songs have honored their women, many of which were written by archbishops, celibate clergyman who also represented one of the most educated social classes in medieval Armenia. It is perhaps for this reason that sanctity and fidelity are traditionally some of the most praised traits of women in Armenia, a male-centric culture.

On the other hand, contemporary Armenia is a country that has a high rate of domestic violence and abuse, and is ranked as one of the countries with the highest rate of sex-selective abortions in preference for the male sex. It has also been stated by Armenia’s Center for the Development of Civil Society that the status of women in Armenian society has deteriorated since the country’s shaky transition to a democracy in 1991. This downfall is partly due to the lack of legislation supporting and enforcing women’s rights in society that causes general discrimination against women in all spheres. Furthermore local mentality, especially in rural villages, sees women as a family liability in times of economic hardship.

How can a country that is seeing such large leaps forward in the realms of education, technology, and start-up culture be so backwards when it comes to women’s rights? How is it that Armenia’s educated, trendy, and alternative  youth, seen frequenting the multitude of cafes, pubs and parks of Yerevan, still be so repressed when it comes to issues of sexual identity, sexual health, and relationships? Why is it that young brides are still expected to join the husband’s home, and more specifically the mother-in-law’s home, and suffer from the oppression of preceding family dynamics? Can we not preserve family ideals and esteem our elders, while also respecting and honoring the privacy and intimacy of the couple? These are some of the questions asked by “Lips of Pride”, a collective exhibit by HAYP Pop Up Gallery.

The Exhibit:

HAYP pop-up gallery is seeking female artists to be a part of an exhibition in March 2016 called “Lips of Pride” focused on the role of women in Armenia- in the home, professionally, and in society. The exhibition title is a play on the colloquial Armenian term for labia, ամոթաշուրթեր (amotashurter), or, “lips of shame”. The term itself embodies a disturbed vision of female sexuality, which we aim to confront. The exhibit intends to examine perceptions of femininity and notions of sexual identity as seen from women within the context of a male-centric culture. The art will question the complex and often contradictory emotions that surround sex (still a taboo topic in Armenian culture) like shame vs. pride, rebelliousness vs. complacency, and openness vs. privacy. We seek artists of both visual and performing arts, working in mediums like video, photography, sculpture, installation, painting, wall-art, audio-installation,  dance, and theater. “Lips of Pride” aims to begin a discussion on a topic that is repressed because of collective societal shame, and to give a voice to those whom are often silenced.


Հպարտաշուրթեր

Խմբակային ցուցահանդես

Դիմումների վերջնաժամկետ` փետրվարի 29, 2016թ․
info.hayp@gmail.com

Պատմական ակնարկ

Հիմնականում հայերը հպարտ են իրենց գեղեցիկ, խելացի և ուժեղ կանանցով: Կանանց հավասար իրավունքները երկար պատմություն ունեն Հայաստանում` սկսած մ. թ.ա. 5-րդ դարից և Շահապիվանի օրենքներից, որոնց կանանց տվեցին սեփականություն ունենալու իրավունք և այրիների դեպքում` կրկին ամուսնանալու իրավունք: Անթիվ պոեմներ և ժողովրդական երգեր են նվիրվել հայ կանանց: Դրանցից շատերի հեղինակները եղել են եկեղեցականներ, ովքեր միջնադարյան Հայաստանի ամենակրթված սոցիալական խավերից մեկն էին: Հավանաբար դա է պատճառը, որ կանանց սրբությունը և հավատարմությունն ամենաբարձր գնահատված գծերից է Հայաստանում` տղամարդակենտրոն հասարակությունում:

Մյուս կողմից ժամանակակից Հայաստանում ընտանեկան բռնությունը շատ տարածված է: Այն համարվում է սեռի վրա հիմնված աբորտներով (տղա երեխաներին նախապատվություն տալու) ամենաբարձր ցուցանիշներ ունեցող երկրներից մեկը: Քաղաքացիական հասարակության զարգացման հայաստանյան կենտրոնի կողմից հայտարարվել է, որ հայաստանյան հասարակությունում կանանց կարգավիճակը վատթարացել է, սկսած 1991թ․֊ից, երբ երկիրը ընտրել է ժողովրդավարության ուղությունը: Սա տեղի է ունենում հիմնականում  հասարակության մեջ կանանց իրավունքները պաշտպանող օրենսդրության բացակայության պատճառով, ինչը առաջ է բերել կանանց նկատմամբ խտրականություն բոլոր մակարդակներում: Ավելին, ըստ տեղացի բնակիչների աշխարհայացքի` հատկապես գյուղերում, կինը դիտվում է որպես բեռ ընտանիքի տնտեսական դժվարությունների ժամանակ:

Ինչպե՞ս է հնարավոր` երկիրը, որն ունի հսկայական առաջընթաց կրթության, տեխնոլոգիայի և սթարթ-ափ մշակույթի բնագավառում, լինի այսչափ հետամնաց կանանց իրավունքների հարցում: Ինչպե՞ս է հնարավոր, որ Հայաստանի կրթված երիտասարդությունը, որ հաճախակի է այցելում երևանյան սրճարաններ, փաբեր և այգիներ, լինի այսչափ պահպանողական սեռական ինքնության, սեռական առողջության և հարաբերությունների հարցերում: Ինչպե՞ս է դեռ հնարավոր, որ երիտասարդ հարսներից դեռևս ակնկալում են միանալ ամուսինների հայրական օջախներին, և հատկապես սկեսրոջ տուն և տառապել ընտանեկան ճնշումներից: Կարո՞ղ ենք արդյոք չպահպանելով ընտանեկան իդեալները` մեծարել մեր մեծերին, միևնույն ժամանակ հարգելով և պատվելով, զույգի մենությունն ու մտերմությունը: Սա է ՀԱՅՓ Փոփ-ափ պատկերասրահի «Հպարտաշուրթեր» խմբակային ցուցահանդեսի կողմից բարձրացվող հարցերի մի մասը:

Ցուցահանդեսը` Հպարտաշուրթեր

ՀԱՅՓ Փոփ-ափ պատկերասրահը փնտրում է կին արվեստագետների` մասնակցելու այս տարվա մարտին կայանալիք Հպարտաշուրթեր անվանմամբ ցուցահանդեսին, որը ` կկենտրոնանա Հայաստանում կանանց դերի վրա տանը, մասնագիտական ոլորտում և հասարակության մեջ: Ցուցահանդեսի անվանումը կապված է հայերեն ամոթաշուրթեր (մեծ և փոքր շուրթեր) բառի հետ, որը կապված է կանացի սեռականության թյուր  պատկերացման հետ: Ցուցահանդեսի նպատակն է ուսումնասիրել կանացիության մասին ընկալումները և կանացի ինքնության գաղափարները կանանց տեսանկյունից տղամարդակենտրոն հասարակության մեջ: Արվեստը կհարցադրի բարդ և հաճախ հակասող զգացմունքներ, որոնք պտտվում են սեքսի շուրջ (դեռևս տաբու հայաստանյան մշակույթում),  ինչպիսիք են ամոթը և հպարտությունը, ըմբոստությունը և հարմարվողականությունը, բացությունը և գաղտնիությունը: Մենք փնտրում ենք արվեստագետների, որոնք ստեղծագործում են տեսողական և պերֆորմատիվ արվեստում, աշխատում են այնպիսի մեդիայում` ինչպիսինն է` վիդեոն, լուսանկարչությունը, քանդակագործությունը, ինստոլյացիան, նկարչությունը, վոլ-արթը, աուդիո-ինստալյացիան, պարնու թատրոնը: Ցուցահանդեսի նպատակն է սկսել մի թեմայի քննարկում, որը ճնշված  է կոլեկտիվամոթի պատճառով, ինչպես նաև ձայնի հնարավորություն տալնրանց, ովքեր հաճախ զրկված են խոսքի հնարավորությունից:

Դիմումների վերջնաժամկետ` փետրվարի 29, 2016թ․
info.hayp@gmail.com