12-12-12`ԿՈՉ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻՆ

HAYP_RETRO_call_final

Նախագծի մասին

2018 թվականի դեկտեմբերի 12-ին «Հայփ փոփ ափ» պատկերասրահը նշում է նախորդ չորս տարիների իր գործունեությունը եզրափակիչ նախագծով՝ ազդարարելով անցումը ցուցադրությունների նոր ձևաչափին։ Միացե՛ք մեր՝ տասներկու օր տևող ցուցահանդեսին ու միջոցառումներին հետադարձ հայացք գցելու նախկին նախագծերին «ՀԱՅՓ Ռետրոսպեկտիվ»-ի շրջանակներիում, համագործակցելու նոր Ֆունդուկ շաբաթվա շրջանակներում և մտքերով կիսվելու Գաղափարների թատրոնում։

Միջոցառումների ծրագիր

  1. ՀԱՅՓ Ռետրոսպեկտիվ

Նախորդ ծրագրերի, ցուցադրված արվեստի գործերի և ներկայացումների ընտրություն ՀԱՅՓ 12-12-12-ի համար։ Ցուցահանդեսի շրջանակներում կներկայացվեն նաև ՀԱՅՓ-ի համադրողների և  տարբեր նախագծերի մասնակիցների հարցազրույցները և վերլուծություները։

  1. Ֆունդուկ

Նոր համագործակցություններ, որոնք ներշնչված են քարավանատան և նրա քաղաքային տարբերակի՝ Ֆունդուկի գաղափարով։ Ֆունդուկ շաբաթը բաղկացած է տարաբնույթ ներկայացումներից, իրադարձություններից, սեմինարներից և միջոցառումներից։

  1. Գաղափարների թատրոն

Բաց ստուդիա եւ կենտրոնական հանդիպման կետ մեր ապագա ստեղծագործական տարածքի համատեղ նախագծման համար։

Կուրատորական շրջանակ.

Ասիական քարավանատան տիպիկ կառուցվածք, որի կենտրոնում տեղի է ունենում այցելուների հիմնական շփումը։

Carvansara_plan
Ասիական քարավանատան տիպիկ կառուցվածք, որի կենտրոնում տեղի է ունենում այցելուների հիմնական շփումը։

Քարավանատուն (16-րդ դ., բառն ունի պարսկական ծագում)

  • Ասիական կամ Հյուսիսային Աֆրիկայի անապատային շրջաններում գտնվող կենտրոնական գավիթ ունեցող հյուրանոց;
  • Ճանապարհորդների մի խումբ, որը մեկնում է միասին. մի քարավան։

Ֆունդուկ (500-1500 դդ. արաբերենից)

  • Կացարան օտարերկրացի առևտրականների համար, ապաստարան առևտրի կենտրոն հանդիսացող քաղաքներում (մասնավորապես Hanse վաճառականների համար);
  • Քարավանատան՝ քաղաքում գտնվող տարբերակը:

Քարավանատները կացարան էին առաջարկում Մետաքսի ճանապարհով անցնող առևտրականներին՝ հանդիսանալով ինչպես գիշերակացի, այնպես էլ գործարքներ իրականացնելու վայր։ Այցելուներն այստեղ փոխանակում էին պատմություններ և ապրանքներ․ քարավանատունը ժամանակավոր տուն էր պանդուխտների համար։ ՀԱՅՓ Փոփ Ափ աատկերասրահի 12-12-12 նախագծի համար մենք ստեղծում ենք մետաֆորիկ քարավանատուն՝ քաղաքում գտնվող ապաստարան կամ ֆունդուկ, որի կենտրոնական գավիթը գաղափարներն են, իսկ արժույթը՝ հանդիպումները։  Ինչպես քարավանատանը՝ նկարչի արվեստանոցում նույնպես հանդիպում են անձնականն ու հանրայինը։ Մենք զուգահեռներ ենք անցկացնում քարավանատան ու արվեստանոցի՝ որպես կացարան, վերլուծելու, արտադրելու և տարածելու տարածքների միջև։ Մեր տարածքը կդառնա բաց արվեստանոց ստեղծագործության, գաղափարների, ներկայացումների և այլնի համար։ Նախորդ նախագծերին հետադարձ հայացք գցելու նպատակը ոչ թե անցյալի վերակառուցումն է, այլ դրա այնպիսի արժեքները մարմնավորելու նոր փորձը, ինչպիսին են  հաղորդակցությունը, արվեստի կապը տարածքի հետ, կազմակերպված հանդիպումները, պանդխտությունը, համագործակցությունը և ազատ գաղափարները։

Ինչպես դիմել․

Մենք ողջունում ենք բոլոր տեսակի նախագծերը` կերպարվեստ, տեղադրումներ (installation), ներկայացումներ (performance, happenings) ճարտարապետական կառույցներ … Այլ մտքե՞ր ունեք՝ եկեք մտածենք միասին:

info.hayp@gmail.com հասցեին ուղարկեք․

  • Գաղափարի հակիրճ նկարագրությունը և ինչ է անհրաժեշտ այն իրականացնելու համար
  • Գաղափարը պարզաբանող ուրվանկարներ/պատկերներ
  • Ձեր անունն ու կոնտակտային տվյալները
  • Ձեր արտիստի հռչակումը/պորտֆոլիոն/կայքի հղումը (եթե ունեք)

Դիմելու վերջնաժամկետը ՝ 20-ը նոյեմբերի, 2018 թ․ (գիտենք․․․ժամանակ գրեթե չկա։ Եկեք միանգամից անցնենք գործի)

Ինչ ենք մենք առաջարկում․

  • Տարածք
  • Կուրատորական աջակցություն / ուղղորդում
  • Փաստաթղթավորում (մենք կլուսանկարենք եւ կնկարահանենք բոլոր նախագծերը)
  • Հիմնական արտադրանքի արժեքի փոխհատուցում (մանրամասները պետք է քննարկվեն)
  • Աջակցությւոն կազմակերպչական հարցերում՝ ծրագիր, մարքեթինգ, հիմնական ենթակառուցվածք (կախված մեր տարածքից)