ԱՐՎԵՍՏԻ ՇԱԲԱԹ

ԻՆՉՊԵՍ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՔԵԶ ՆԵՐԿԱՅԻՍ ՇՈՒԿԱՅՈՒՄ

ՄԱՅԻՍԻ 31, 2019

Պորտֆոլիոյի համար խորհրդատվություն Քննադատում են արվեստագետները Մասնագիտական քննարկում

«Գյոթե ինստիտուտի» և IN SITU-ի հետ համատեղ նախագիծ Armenia Art Fair-ի արվեստի տոնավաճառի համար

Ամբողջական ծրագիրը՝ ներքևում։

*Մասնակցության համար գրանցվել, տեղեկատվությունը՝ ստորև։

Արվեստագետների կարիերան զարգացնող և ՀԱՅՓ Փոփ-ափ պատկերասրահի վերջին զարգացումները տարածող արվեստի գործակալություն IN SITU-ն մայիսի 31-ին հրավիրում է ձեզ մասնակցելու այս միջոցառմանը, որտեղ դուք կստանաք մասնագետների խորհրդատվությունն արվեստի շուկայում ձեզ ներկայացնելու հարցում։ Իրինա Պոպիաշվիլին կսովորեցնի արվեստագետներին ինչպես կազմել պորտֆոլիո։ Նա Թբիլիսիի Kunsthalle-ի հիմնադիրն է և Թբիլիսիի ազատ համալսարանի վիզուալ արվեստի, ճարտարապետության և դիզայնի բաժնի դեկանը։ Պորտֆոլիո կազմելու պրեզենտացիային կհաջորդի անհատական հանդիպումները Իրինա Պոպիաշվիլիի, և միջազգային ճանաչում վայելող կոնցեպտուալ արվեստագետ, Մյունխենի արվեստի ակադեմիայի դասախոս, արվեստագետների համար նախատեսված Բեռլինի ծրագրի մենթոր Օլաֆ Նիկոլայի հետ:

ART week- Panel


ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻՆ

Բաց մի թողեք ձեր պորտֆոլիոյի վերաբերյալ խորհրդատվություն և քննադատություն ստանալու այս հիանալի հնարավորությունը ներկայիս արվեստի բնագավառի երկու արժանավոր գործիչների կողմից։ Նաև հնարավորություն կընձեռնվի բացահայտել արվեստի շուկայի ընթացիկ պահանջներն ու իրավիճակը։ Խորհրդատվության տեղերն ու ժամանակը սահմանափակ են։ Կընտրվի մինչև 20 մասնակից։

Առաջնությունը կտրվի նրանց, ովքեր`

  • ավելի վաղ են դիմել
  • ցուցաբերել են պատրաստվածություն դիմումը ներկայացնելիս (հետևե՞լ եք մեր հրահանգներին, ներդրե՞լ եք ձեր ժամանակը դիմելիս)
  • համապատասխան պորտֆոլիո են ներկայացրել (խնդրում ենք միայն ժամանակակից արվեստին առնչվող պորտֆոլիո ներկայացնել․ մենք չենք տրամադրում խորհրդատվություն ճարտարապետության կամ դիզայնին առնչվող աշխատանքների վերաբերյալ)
  • որակապես բարձր աշխատանքներ են ներկայացրել

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

Ժամը՝ մայիսի 31, 14:00 – 17:00
Վայրը՝ Սարյան 5
Դիմել՝ լրացնելով google form-ը ` https://forms.gle/N7sE7MoLqXRi8bAX6
Դիմումի վերջնաժամկետը՝ մայիսի 28, 2019 մինչև 17:00
Ուղարկել info.hayp@gmail.com հասցեին, էլ․ նամակի հասցեում նշելով «Պորտֆոլիոյի կազման և քննդատման համար» 

ART week- Portofolio


* Այս միջոցառումը բաց է հանրության համար։ Խնդրում ենք ձեր տեղն ապահովել կանուխ։

Պորտֆոլիոների քննարկմանը կհաջորդի ՀԱՅՓ Փոփ-ափ պատկերասրահի և IN SITU-ի հիմնադիր, նախագահ Աննա Գարգարյանի  մասնագիտական քննարկումը բանախոսներ Օլաֆ Նիկոլայի և Իրինա Պոպիաշվիլիի հետ։ Քննարկումը կուսումնասիրի շուկայի ներկայիս իրավիճակը, դրա փոփոխվող գործոնները, ինչպես նաև գլոբալ շուկայի ներսում նոր տեղերը համատեքստի մեջ դնելու մարտահրավերներն ու ռազմավարությունները։

ԾՐԱԳԻՐ

14:00 – 14:45 Իրինա Պոպիաշվիլիի (VAADS) ուսուցմամբ դասընթաց՝ «Ինչպե՞ս կազմել պորտֆոլիո», պրեզենտացիայի ներկայացում
*բաց է հանրության համար
14:45 – 15:00 Հարց ու պատասխան
15:00 – 17:00 Իրինա Պոպիաշվիլիի (VAADS) ու Օլաֆ Նիկոլայի (Մյունխենի արվեստի ակադեմիա/BPA) հետ պորտֆոլիոների քննադատում
*մուտքը միայն գրանցմամբ
17:00 – 17:30 Սուրճի ընդմիջում
17:30 – 18:15 Մասնագիտական քննարկում՝ «Վերանայելով արվեստի շուկան։  Ինչպես է փոփոխվող և գլոբալիզվացված շուկան ձևավորում ցուցադրման, համագործակցության և կայունթյան համար նոր մոդելներ»։ Մոդերատորը կլինի Աննա Գարգարյանը։ 
*բաց է հանրության համար
18:15 – 18:30 Հարց ու պատասխան